Ա՛յ բալես, էսօր ծնունդդ ա․ Տորթը կա, հյուրերը կան, մենակ դու չկաս, մենք ո՞նց ապրենք, շուտ արի

Ա՛յ բալես, ա՛յ թոռ ջան, էս աշխարհում էլ մարդ չի մնացել, որ ասի՝ ապահով տեղում ես, բայց մեկ ա, տատ եմ, սիրտս քեզ համար շատ ա ցավում։


Էս աշխարհն էլ իրար ա խառնվել, չեմ հասկանում՝ ինչ լուրի սպասեմ, ինչի սպասեմ, ինչի պատրաստ լինեմ։

Բանն այն է, որ աղջկաս տղան, ով 24 տարեկան է, լսելով, որ հայրենիքում անհանգիստ է, կռիվ է սկսվում, Ռուսաստանից վեր է կացել, առանց մեկի հետ խոսելու, առանց թույլտվություն հարցնելու մեքենայով ճանապարհ է ընկել, գալիս է Հայաստան։


Ցավալին այն է, որ արդեն 7-րդ օրն է, ինչ էրեխես դուրս է եկել, բայց ոչ մի լուր չկա։

Չգիտենք՝ որտեղ է, ինչ փորձանքի մեջ է հայտնվել, ինչ է եղել երեխուս ճանապարհներին։ Էս աշխարհն էլ սենց խառնվել է, էլ ո՞ւմ է հետաքրքրիր, որ փնտրի, գտնի էրեխուս։
Էսօր միայն փեսաս դուրս է եկել մենակ որոնելու տղային։


Ա՛յ բալես, էսօր ծնունդդ ա, հյուրերը տանը լիքն են, քեզ են սպասում, նույնիսկ տորթ կա։ Մենակ դու չկաս, բալե՛ս։