Ինչու ենք մենք երազում սшրսափներ տեսնում. Ինչ կապ ունի այն փորի վրա քնելու հետ

Յուրաքանչյուր գիշեր երկրագնդի գրեթե բոլոր մարդիկ սովորել են քնել և երազներ տեսնել:

Դրա պատճառը հետազոտողները վերջնականապես բացատրել դժվարանում են: Թեորիաներ, իհարկե, կան: Ըստ դրանցիցի մեկի, մենք երազներ ենք տեսնում, որպեսզի կարգի բերենք մեր ուղեղում առկա ինֆորմացիան և, որպեսզի ազատվենք սթրեսից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երազը կարող է օգտագործվել որպես ուղեցույց, որը ցույց է տալիս մեզ, թե ինչ տեղի կունենա մեր մարմնի հետ ապագայում: Օրինակ’ երազների միջոցով կարելի է իմանալ’ ռիսկ կա՞ այնպիսի հիվանդություն ունենալ, ինչպին է Պարկինսոնի հիվանդությունը:

Իսկ օրինակ գիտեք, թե ինչու ենք քնի մեջ սարսափներ տեսնում:

Հոնկոնգի  քնի մասնագետները առաջարկել են իրենց վարկածը, թե ինչու ենք մենք երազում սարսափներ տեսնում: Պարզվում է, շատ բան կախված է քնելու դիրքից: Առավել շատ սարսափներ տեսնում են նրանք, ովքեր սիրում են փորի վրա քնել:

Որպեսզի ապացուցեն քնած ժամանակ դիրքի և տեսած երազների միջեւ կապը, անկացվել է հետազոտություն 600 ուսանողների մասնակցությամբ: Նրանց հարցրել են, ինչպիսի երազներ են հաճած տեսնում,  և ինչ դիրքով են քնում:

Շատերը, ովքեր քնում են փորի վրա, բողոքել են, որ երազում տեսնում են սարսափ-ֆիլմերից սյուժեներ կամ էրոտիկ բնույթի երազներ:

Մասնագետները դա մեկնաբանել են այն հանգամանքով, որ փորի վրա քնած մարդուն չի հերիքում թթվածինը, նրա շնչառությունը դժվարանում է, ուղեղը բավարար քանակությամբ չի սնվում, ինչը սթրեսի է հանգեցնում՝  գրգռելով երազների համար պատասխանտու կենտրոնները: