«Ում որդին էլ որ լինեք, վերադարձեք․․․»․ Անի Քոչարյանի հուզիչ հրապարակումները զինվոր որդու մասին

Անի Քոչարյանը հանրության կողմից բավականին ճանաչված և սիրված դեասանուհի է, ով նկարահնվում է ինչպես գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում, պատումներում, այնպես էլ հանդես է գալիս թատրոնում։

Ինչպես հայտնի է Անի Քոչարյանի որդին այս պահին սահմանին է։ Նա գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ և սիրով իր պարտքն է տալիս հայրենիքին։ Հերոս զինվորի մայրիկը՝ Անի Քոչարյանը, հաճախ է որդու, զինվորների և հայրենասիրության վերաբերյալ հրապարակումներ կատարում։


Նրա գրեթե բոլոր հրապարակումներում կարելի է նկատել որդու հանդեպ տածած կարոտը։ Վերջերս դերասանուհին մի հրապարակում էր կատարել, որտեղ լուսանկարում պարզել եր երկու մատը, իսկ կից գրել, որ մնաց ընդամենը երկու ամիս։


Բանն այն է, որ դերասանուհու որդին նոյեմբերին ավարտում է ծառայությունը Հայոց բանակում։ Կարոտած մայրը մեծ անհամբերությամբ է սպասում որդու վերադարձին։ Սահմանային այս մեծ լարվածության ֆոնին Անին համացանցային տիրույթում գրել է․ «Ում որդին էլ որ լինեք, վերադարձեք ողջ և առողջ։


Աստված ձեզ բոլորիդ պահապան»։ Բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին, իսկ մեր երկրին՝ անվերջանալի խաղաղություն։