Թշնամին հյուսիսային առաջնագծի մոտից հանել է իր ծանր զինտեխնիկան. Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը իր ֆեյբուքյան էջում գրել է. Արցախի հյուսիսային առաջնագծի մոտից թշնամին հանել է իր ծանր զինտեխնիկան և տեղափոխել այլ վայր։ Հատկապես Մատաղիսում քիչ խոշոր սպառազինություն ունի թշնամին։ Սա խոսում է երկու իրողության մասին․

1․ Ադրբեջանը չունի մեծաքանակ զինտեխնիկա, ինչի պատճառով ստիպված է պարբերաբար տեղափոխել դրանք և վերաբաշխում անել ըստ անհրաժեշտության։ 2․ Ադրբեջանը պատրաստվում է այդ ծանր զինտեխնիկան կիրառել այլ վայրում։ Կարևոր է, որ հայկական հետախուզական ծառայությունները ճշտեն, թե դրանք որտեղ են տեղակայվել և ինչ վերախմբավորումներ է արել թշնամին։