Երբ ձեր երեխան կվաստակի իր առաջին գումարը պաղպաղակի համար, ապա դուք արեք հետևյալը. Մարգարետ Թետչեր

— Երբ ձեր երեխան կվաստակի իր առաջին գումարը պաղպաղակի համար, ապա դուք արեք հետևյալը.


1. Նախքան նա կհասցնի լիզել իր պաղպաղակը, խլեք այն և կծեք պաղպաղակի 20%-ը:
2. Մինչ երեխան զարմանքից չռված աչքերով կնայի ձեզ, կծեք ևս 30%-ը:


Դրանից հետո տվեք նրան պաղպաղակի մնացորդը և բացատրեք, որ բոլոր այն փողերի հետ, որոնք ինչ որ մեկը կարողանում է վաստակել, այդպես է վարվում պետությունը: Եվ այդպես է լինելու ամեն մի պաղպաղակի հետ, որն իր համար նա կգնի:


Կծածների տոկոսները կարելի է կրճատել միայն բռնելով կծողի ձեռքը՝ պահանջելով հաշվետվություն, թե ինչու է նա կծել հենց այդքան:


Եթե այդպես անի յուրաքանչյուր ծնող, ապա հույս կլինի, որ երկրում կմեծանա մարդկանց մի սերունդ, որոնք կհասկանան, որ պետությունը չունի իր սեփական փողերը, այլ գոյություն ունեն միայն հարկատուների փողեր:


Եվ հարկատուները ոչ թե պարզապես կարող են, այլ նաև պարտավոր են հետևել, թե ինչպես են պետական պաշտոնյաները ծախսում իրենց փողերը:

Մարգարետ Թետչեր