Հավի բդիկները մեկ անգամ այս տարբերակով պատրաստելուց հետո այլևս ավանդական ձևերով չեք պատրաստի

Հավի բդիկների պատրաստման հիանալի բաղադրատոմս, հեշտ է պատրաստվում, մատչելի է և շատ համեղ։


Անհրաժեշտ բաղադրիչներ․

1կգ հավի բդիկ

250գ թթվասեր

1թ․գ․ կոճապղպեղ

1/2 հատ կծու պղպեղ

2 պճեղ սխտոր

1թ․գ․ քրքում

1-2 ճ․գ․ կարմիր պղպեղ

1ճ․գ․ կիտրոնի հյութ

1թ․գ․ կրախմալ

աղ


Պատրաստման եղանակ․

Ցանկալի է մարինացնել միսը պատրաստելու նախորդ օրը։

Հանել հավի բդիկների կաշին և 2-3 կտրվածք անել։

Պատրաստել սոուս -մարինադը․ թթվասերի մեջ լցնել բոլոր համեմունքները, մանրացրած սխտորը, կրախմալը և կիտրոնի հյութը։ Լավ խառնել։

Պատրաստել սոուս -մարինադը․ թթվասերի մեջ լցնել բոլոր համեմունքները, մանրացրած սխտորը, կրախմալը և կիտրոնի հյութը։ Լավ խառնել։

Յուրաքանչյուր բդիկին քսել մարինադ և թողնել առնվազն 5 ժամ կամ ցանկալի է ամբողջ գիշեր։


Բդիկները դնել տապակի մեջ, կարող եք նաև կարտոֆիլը ավելացնել՝ որպես խավարտ։ Եփել տաքացրած ջեռցում՝ 45-50 րոպե, 200 ջերմաստիճանի ներքո։

Հրաշք մարինադով հավի բդիկները պատրաստ են։ Կարտոֆիլի փոխարեն կարող է լինել ցանկացած խավարտ։

Բարի ախորժակ։