Փողի ծառ. բուժո՞ւմ է, թե՞ թունավորում․ կարևր մանրամասներ փողի ծառի մասին, որը պետք է իմանալ

Սա անհավանական է: Ինչի՞ է ընդունակ հայտնի  տնային այս բույսը: Այս բույսը շատ տեսակներ ունի: Այնուամենայնիվ, որպես տնային բույս՝ ամենատարածվածը ծառանման մեդուզան է կամ «փողածառը»: Երբեմն այս բույսը կոչվում է նաև կրասուլա։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ․

Բույսը պարունակում է մկնդեղի բարձր կոնցենտրացիա, ուստի խորհուրդ չի տրվում չարաշահել նրա վրա  հիմնված բուժական պատրաստուկների ներքին ընդունումը: Չափից մեծ դոզայի դեպքում նկատվում են փսխում, լուծ, գիտակցության խանգարումներ:

Շրթունքների վրա հերպես․

Մի քանի տերևներից քամեք հյութը: Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ քսեք տուժած հատվածին: Կարող եք դա անել այլ կերպ`բամբակը թրջել հյութով, դնել վնասված հատվածի վրա և ամրացնել:


Անգինա, տոնզիլիտ․

10 տերևից քամեք հյութը, խառնեք 200 մլ ջրի հետ: Օրական 3-5 անգամ կոկորդը լվացեք:

Ստամոքսի և դիոդենումի պեպտիկ խոց․

Առավոտյան, ուտելուց 1 ժամ առաջ, կերեք բույսի 2 տերև՝ մանրակրկիտ ծամելով:

Պիելոնեֆրիտ, ցիստիտ․

5 տերև մանրացրեք, լցրեք 200 մլ տաք ջուր, թողեք 1 ժամ, քամեք: Ընդունեք 1 ճ. գդալ 15 րոպեում ուտելուց առաջ օրական 3 անգամ:


Արթրիտ, արթրոզ․

10-15 տերևից քամեք հյութը, քնելուց առաջ քսեք տուժած հոդերին:

Թութք․

Կտրված տերևը քսելն անմիջապես օգնում է:

Այրվածքներ, կապտուկներ, վերքեր, կտրվածքներ, թարախակույտեր․


Տերևները քսեք վնասված հատվածին, ամրացրեք վիրակապով: Փոխեք միջոցը (2-3 ժամ):

Ըստ որոշ հաղորդումների՝ այն մաքրում է օդը վնասակար մանրէներից և բակտերիաներից, և որոշ համոզմունքների համաձայն՝ դա հարստություն և հաջողություն կբերի տուն: Պարբերաբար հոգ տարեք Ձեզ մասին և եղե՛ք առողջ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն