Ալիևի զինվորների վայրագություններին քաղաքակիրթ աշխարհը պետք է տա համարժեք գնահատական, հակառակ դեպքում՝ կստացվի, որ ադրբեջանական նավթն ավելի թանկ է, քան հայի արյունը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում տարածված ադբեջանցիների վայրագությունների տեսանյութին։


Ալիևի զինվորների իրականացրած վայրագություններին քաղաքակիրթ աշխարհը պետք է տա համարժեք գնահատական, հակառակ դեպքում՝ կստացվի, որ ադրբեջանական նավթն ավելի թանկ է, քան հայի արյունը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո քաղաքակիրթ աշխարհն այդպես էլ պատշաճ գնահատական չտվեց Ալիևի զինվորների բարբարոսություններին, ինչի հետևանքով էլ վերջիններս շարունակում են մարդկության դեմ իրենց հանցագործությունները։ Երեկ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածվեց ևս մեկ տեսանյութ, որտեղ Ալիևի զինվորները ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա գնդակահարում էին հայ գերիներին։


Հիմա ադրբեջանական կողմը փորձում է տարիների վաղեմության շատ ավելի հին տեսանյութերով հակակշռել՝ ներկայացնելով, թե ռազմական հանցագործություններ եղել են ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև հայ զինվորականների կողմից։ Իսկ Ադրբեջանին նավթով վաճառված մի շարք գործիչներ փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի տարածք ներխուժած Ալիևի զինվորների ու բարբարոսներից իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորների միջև։


Քաղաքակիրթ աշխարհը պետք է հստակ գիտակցի, որ Ալիևի զինվորների վայրագություններին պատշաճ գնահատական չտալու ու չկանխելու դեպքում, բացառված չէ, որ մի օր էլ դրանք կրկնվեն եվրոպական որևէ երկրում։ Եվ ի վերջո, չի կարող ադրբեջանական նավթն ավելի թանկ արժենալ, քան հայի արյունը։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ