Երկու-երեք ամիսը մեկ ես ու ամուսինս մի ընտանիքի ենք օգնում, սարսափելի վատ պայմաններում են ապրում, երկու երեխա ունեն, երրորդով էլ հղիա էդ կինը․ էրեկ էլի գնացել էինք, որ օգնություն տանք, էդ կինը եկավ տեսեք ինչ ասեց, չկարողացա արցունքներս զսպել, ես ինձ էդքան գնահատված դեռ չէի զգացել

Ես ու ամուսինս չեմ ասի հարուստ ենք, բայց ապահովված ընտանիք ենք, փորձում ենք գոնե մի քիչ էլ կարիքավոր ընտանիքներին օգնենք։ Տենց մի ընտանիք գիտենք, գյուղում են ապրում, ամուսնուս ծնողների հարևաններն են։ Սկեսուր սկեսրայրս էլ են իրանց օգնում, բայց չի հերիքում, ընտանիքում երկու երեխա են, երրորդով էլ կինը հղիա։

Վերջերսա ամուսինս էդ ընտանիքի հոր համար գործ գտել, սենց որ շարունակվի, կկարողանան նույնիսկ տեղափոխվել քաղաք, փոքրն էլ որ մեծանա, կինն էլ կաշխատի։ Իրանց երկու-երեք ամիսը մեկ օգնություն ենք ուղարկում, համ գումար, համ էլ ուտելիք։ Էս մի քանի օր առաջ էլ գնացել էինք, որ համ ամուսնուս ծնողներին տեսնենք, համ էլ ուտելիքը տանք, պարզվեց մեր գնալուց երկու օր առաջ կինը երրորդ երեխուն էր ունեցել։

Գնացինք շնորհավորենք, կինը մոտեցավ, երեխուն գիրկս դրեց, փոքրիկ սիրուն հայուհի էր, ասեց ծանոթացիր Սուսաննանա, ասի իմ անունն էլա Սուսան, նայեցինք իրար ու ծիաղեցինք, հետո հասկացա, որ իմ պատվինա դրել երեխու անունը, ասումա էնքան բանով եք օգնել, որ սա ամենաքիչն էր, որ կարայի անեի, համ էլ ուզում եմ իմ աղջիկը ձեզ նման բարի ու կամեցող լինի։ Ես դեռ ինձ էսքան գնահատված չէի զգացել։