«Մանկական Եվրատեսիլ 2022». Հայաստանի պատվիրակ Նարեն հիանալի ելույթ ունեցավ (վիդեո)

Հայաստանի մայրաքաղաք Երերանում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր։ Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ ունեցավ 15-րդը։ Նարեն հիանալի կատարեց «DANCE!» երգը։ Դահլիճը մեծ ոգեւորությամբ ընդունեց մեր երկրի ներկայացուցչին։ Երկրպագուներն ակտիվ ձայնակցում էին Նարեին։

«Շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ նրանք, ովքեր եկել են Հայաստան, առաջինը մտածելու են, թե ինչպես կներկայանա հենց Հայաստանը։ Մասնակիցները շատ են հավանում մեր երկիրը, նշում են, որ ամեն ինչ իրենց դուր է գալիս»,-ավելի վաղ նշել էր երգչուհին։