Ես համարյա ոչ մեկին չէի հավանում, սաղին անուն էի դնում, բայց Օնիկը գրավեց սիրտս: Չգիտեմ ինչը իրա մեջ ինձ դուր եկավ: Մամաս ասում էր նախրի մեջ էշի ճակատը պաչեցիր: Ամուսնացանք ու հասկացա թե ինչ սխալ եմ գործել: Նա կարող էր երկու օր մեղմ ու քաղցր լինել, հետո ամեն մանրուք գտներ ու սկսեր վիճել։ Ես էլ հիմարի նման նեղորություն էի խնդրում, բայց ինչի համար չգիտեի:
Համարյա ամեն օր կռ վի թեմա էր գտնում. լավ չես լվանում, կամ եփում ես էն, ինչ ես չեմ ուտում: Բայց էդ օրը չափն անցավ: Տուն եկավ, երբ ես ճաշ էր պատրաստում։ -Դե, ասա, ու՞մ հետ ես այսօր շփվել: — Այսօր ամբողջ օրը տանն եմ եղել։ -Սու տ. Որոշել ել ինձ խա բել, չէ՞: Արագ պատասխանիր։ — Օնիկ, դու խելքդ գցել ես: Ամբողջ օրը տանն էի։ — Նայում ես աչքերիս մեջ և ստ ում:
Միշտ խ աբե՞լ ես ինձ։ Ընկերներս պատմեցին քո մասին, ես պետք է հեռու մնայի քեզնից։ — Դադարիր ինձ վիրա վորել: Ես քեզ չեմ դա վաճանում։ Թևիցս բռնեց ու հենց հողաթափերով տնից դուրս արեց: Մի քանի րոպե անց բացեց դուռը և ձեռքին մի ճամպրուկ տվեց մի քանի իրերով։ Ես տաքսի պատվիրեցի և գնացի ընկերուհուս մոտ։ Նա հույս ուներ, որ սովորականի պես կվազեմ և ներ ողություն կխնդրեմ: Բայց էս անգամ թքած ունեցա իրա վրա ու բաժանվեցի: